Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մսխելու փոխարեն՝ մայրաքաղաքի բյուջեն հասարակական տրանսպորտին հատկացրեք

Մսխելու փոխարեն՝ մայրաքաղաքի բյուջեն հասարակական տրանսպորտին հատկացրեք
29.01.2025 | 11:02

Տիգրան Ավինյանը, հասարակական ճնշման տակ, ստիպված է եղել փոշմանել. հիմա նա առաջարկում է Երևանում հասարակական տրանսպորտով մեկ ուղերթի համար փետրվարի 1-ից, 300-ի փոխարեն, 150 դրամ վճարել։

Ավինյա՛ն, ասում ենք՝ արա, հեռացիր քաղաքապետի պաշտոնից, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանական ընտրություններից առաջ, քեզ քավության նոխազ չի դարձրել, սբխեչի ուլի նման չի զոհաբերել։

Այս տարեմուտին Երևանի կենտրոնը զարդարելու համար 550 միլիոն դրամ մսխեցիք Երևանի բյուջեից 2025թվականին նախատեսում եք քաղաքապետարանի պաշտոնյաներին 714 միլիոն դրամ պարգևավճար բաժանել, 346 միլիոն դրամով ծառայողական նոր ավտոմեքենաներ գնել։ Այս մեծ փողերը հասարակական տրանսպորտում ներդնելու դեպքում ուղեվարձի 100 դրամ սակագինը չի կարող բարձրանալ։ Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ հիմնադրամը պետական բյուջեից, ըստ մամուլի, 25 միլիարդ դրամ է մսխել։ Ավինյան, ԱՆԻՖ-ը բնութագրում էիր՝ «ամենակարևոր, ամենախոշոր ու ամենահեռանկարային ծրագրերի հիմք դրած ընկերություն» , բա ո՞նց դա լուծարվեց։ Այդ 25 միլիարդը ե՞րբ ես վերադարձնելու պետական բյուջե։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3970

Մեկնաբանություններ